Դիդուբեում գնացքը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Դիդուբեում գնացքը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Բաթումի-Թբիլիսի գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու։ Քաղաքացին տեղում մահացել է։

Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Դիդուբեում։

Ինչպես «interpressnews»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, որը ենթադրում է երկաթուղային անվտանգության կանոնների խախտում։