Սամցխե-Ջավախեթիում ապօրինի ձկնորսության 10 դեպք է բացահայտվել

Սամցխե-Ջավախեթիում ապօրինի ձկնորսության 10 դեպք է բացահայտվել

Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները որսագողության դեմ պայքարի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ հայտնաբերել են ձկնորսության կանոնների խախտման և ապօրինի ձկնորսության 412 դեպք։ Դրանցից 10 դեպք արձանագրվել է Սամցխե-Ջավախեթիում։

Դրանցից 213 դեպք պարունակում է քրեական հանցագործության հատկանիշներ։ Նյութերը հետագա արձագանքման նպատակով ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ։

Ընդհանուր առմամբ, ապօրինի որսված ձկների քանակը կազմում է մոտավորապես 440 կգ։

Նրանց տեղեկություններով՝ ամենաշատ՝ 88 դեպք արձանագրվել է Իմերեթիի տարածաշրջանային վարչության գործունեության տարածքում։ 82 դեպք գրանցվել է Մցխեթա-Մթիանեթիում, 51-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 49-ը՝ Քվեմո Քարթլիում, 41-ը՝ Կախեթիի տարածաշրջանային վարչության տարածքում, 34 դեպք հայտնաբերվել է Սև ծովի պաշտպանության կոնվենցիոն վարչության աշխատակիցների կողմից, 20 դեպք՝ Շիդա Քարթլիում, 14-ը՝ Գուրիայում, 10-ը՝ Աջարիայում, իսկ 10 դեպք հայտնաբերվել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային վարչության տարածքում։

Իրավախախտումներ արձանագրվել են նաև մայրաքաղաքում։ Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում դեպարտամենտի աշխատակիցները Թբիլիսիում հայտնաբերել են ձկնորսության կանոնների խախտման և ապօրինի ձկնորսության 13 դեպք։

Որսագողերը շատ դեպքերում օգտագործել են ձկնորսության այնպիսի ապօրինի միջոցներ, ինչպիսիք են ցանցերը և էլեկտրական սարքերը։ Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում դեպարտամենտի աշխատակիցները առգրավել են 218 միավոր ձկնորսական ցանց և 24 միավոր էլեկտրական սարք։