Թորիա գյուղի դպրոցը կառուցվել է 1986 թ.-ին: Դպրոցի հիմնախնդիրներից են ջրի և ջեռուցման բացակայությունը:
Դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանի խոսքով՝ այս տարի մեկնարկել են նոր սանհանգույցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն հաջորդ տարի:
Ներկայումս դասասենյակները տաքացվում են վառարանների օգնությամբ: Առաջիկայում Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է կենտրոնոկան ջեռուցման համակարգի անցկացում դպրոցում:
Դպրոցը ընդհանուր առմամբ հիմնանորոգման կարիք ունի: Դպրոցում չկա նաև մարզական դահլիճ: Դպրոցը դասագրքերի և ուսուցիչների խնդիր չունի:
Տնօրենի խոսքով՝ 1980-ական թթ. դպրոցում աշակերտների թիվ կազմում էր 360, սակայն տարիների ընթացքում այդ թիվը նվազելով այսօր հասել է 71-ի:
Մանրամասների մասին զրուցեցինք Թորիա գյուղի դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանի հետ.