
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի վարձակալած դպրոցը ունի նոր տնօրեն այս մասին տեղեկանում ենք Ժդանովի դպրոցի ֆեյսբուքյան էջից։ Ըստ հրապարակված տեղեկության դպրոցի տնօրենը Լուսինե Գասպարյանն է։
«Շնորհավորում ենք մեր սիրելի տնօրեն` Լուսինե Գասպարյանին տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Մաղթում ենք բեղուն աշխատանք և
անսպառ ուժ։ Հարգանքներով՝ Ձեր մանկավարժական անձնակազմ, աշակերտներ և ծնողներ»,- գրված է էջում։
Հիշեցնենք, որ դպրոցի շենքը 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ուսումնական տարվա մեկնարկից 8 օր անց հայտարարվել էր վթարային և մինչ օրս փակ է։ Այնուհետև աշակերտները հաճախում էին Սամեբայի հանրային դպրոց, սակայն 2025 թվականի հունվարի 15-ին արդեն Ժդանովականի հանրային դպրոցի աշակերտները տեղափոխվել էին գյուղ՝ դասերը գյուղում շարունակելու համար։ Դասերը շարունակվում են վարձակալված տներում առ այսօր։ Ժդանովականի դպրոցը, ունի մոտ 90 աշակերտ։
NOR ռադիոկայանը բազմիցս է լուսաբանել և անդրադարձել բնակիչների բողոքներին տվյալ խնդրի առընչությամբ։
Վրջերս NOR ռադիոկայանի հետ զրույցում քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը անդրադարձել էր Ժդանովականի դպրոցին ասելով, որ հատկապես Ժդանովականի դպրոցի հարցը բազմիցս բարձրաձայնել և ներկայացրել է համապատասխան կառույցներին և եթե մունիցիպալիտետում կառուցվեն դպրոցներ առաջինը կլինի Ժդանովականում։
Քանի դեռ աշխարհի որոշ երկրներում կրթական համակարգը շարունակաբար զարգանում և առաջընթաց է ապրում, մեր տարածաշրջանում տարեցտարի փակվում են դպրոցներ։


