Մահախոսական/ Սասուն Վաչիկի Թազայան

Մահախոսական/ Սասուն Վաչիկի Թազայան

Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվեց Սասուն Վաչիկի Թազայանը՝ ծնված 1975 թվականին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ՌԴ Տոլյատի քաղաքում։

Սիրելի եղբոր կորուստը խոր ցավով սգում են քույրերը, վշտացած են հարազատներն ու բարեկամները և ցավակցում են ընտանիքին։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի՝ 22-ին ՌԴ Տոլյատի քաղաքում, նույն օրը հայրենի Օրոջալար գյուղում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն։

Որոտաց ռազմի շեփորը հեռվում,
Ու դու կանգնեցիր անվախ, ինչպես սյուն,
Սասու՛ն ջան, քո մեջ ուժն էր հայրենի,
Ու հոգուդ խորքում՝ անմար նվիրում։
​Դու կյանքդ տվիր հանուն ընկերոջ,
Որ նա տուն դառնա, որ նա ապրի դեռ,
Ու քո սխրանքով դարձար հավերժական։
​Անունդ՝ Սասուն, հպարտ ու անգին,
Այժմ երկնքի աստղերից է շողում,
Վաչիկի որդի, դու հերոս ծնվեցիր,
Ու քո հիշատակն է մեր սրտում ապրում։
​Դու չես հեռացել, դու լույս ես դարձել,
Որ երկնքից հսկես ընկերոջդ ու մեզ,
Խոնարհում քո սուրբ, անմահ հիշատակին,
Դու հավերժ ապրող մեր քաջ եղբայրն ես։