Մահախոսական/ Մեխակ Արտավազդի Ավետիսյան

Մահախոսական/ Մեխակ Արտավազդի Ավետիսյան

Դժբախտ պատահարի զոհ դարձավ Մեխակ Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1999 թվականին Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում։

Հարազատները, ընկերներն ու նրան ճանաչողները խորը վիշտ են ապրում սիրելի Մեխակի անժամանակ մահվան կապակցությամբ։

Խոնարհում և ցավակցություն ընտանիքին ու հարազատներին։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, Դիլիֆ գյուղում։

Անգութ աշխարհ, ինձ դարդ տվիր անփարատ,
Կարծես ես քո որդին չէի հարազատ,
Այլոց համար բարի մայր ես գթառատ,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։

Գիշերն անծայր երկինքս էլ ամպոտ էր,
Թախծախնդիր իմ բողոքը քեզ հետ էր,
Անմեղ հոգիս լուսաբացիդ կարոտ էր,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։