Գինու քիմիական բաղադրությունը թվագրվում է մ.թ.ա 6000 թվականին։ Տեղեկատվության մեջ, որը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքում, գրված է, որ այդ փաստի մասին է վկայում հնագույն կվևրին (կավե տարա), որը հայտնաբերվել է Վրաստանում հնագիտական պեղումների արդյունքում։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները:
Գիտնականները ենթադրում են, որ գինու բաղադրությունը հավանաբար 8000 տարեկան է։ Ըմպելիքում հայտնաբերված թթուն հաստատում է այն փաստը, որ գինին պատրաստվել է Մերձավոր Արևելքում։
Հնագիտական հայտնագործության հեղինակն է հանդիսանում Փենսիլվանիայի մարդաբանության և հնագիտության համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Մաքգովերնը։ Վրաստանի գինու և խաղողագործության ուսումնասիրմանն ուղղված հետազոտությանը մասնակցել են Վրաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Իսրայելը, Կանադան, Դանիան և ԱՄՆ-ը։