Նինոծմինդայի զբոսայգում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում

Նինոծմինդայի զբոսայգում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում

Քաղաքի տոնին ընդառաջ՝ Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։

Նինոծմինդա քաղաքում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս օրերին աշխատանքներ են իրականացվում քաղաքի կենտրոնական զբոսայգում, որտեղ ներկվել են նստարանները, աղբամաններն ու էլեկտրասյուները։

Աշխատանքներն իրականացնում են Նինոծմինդայի կոմունալ ծառայության աշխատակիցները, իսկ ֆինանսավորումն իրականացվում է քաղաքապետարանի կողմից։

Թեմայի վերաբերյալ կապ հաստատեցինք կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ՝ պարզելու, թե արդյոք բարեկարգման աշխատանքներ նախատեսվում են նաև «Հայոս-Քարթլոս» զբոսայգում։

Անդրանիկ Բդոյանի խոսքով՝ քանի, որ առաջիկայում Նինոծմինդայում նշվելու է քաղաքի տոնը, աշխատանքները նախ սկսվել են այն վայրից, որտեղ անցկացվելու են նախատեսված միջոցառումները։ Նրա խոսքով՝ հետագայում բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն նաև քաղաքի մյուս զբոսայգիներում։