Թազայան Ալբերտի և Կոբելյան Աշոտի, Հասմիկի ընտանիքները սգում են Սասուն Թազայանի մահը և իրենց խորին ցավակցությունն են հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։
Նրանք կիսում են հարազատների վիշտը և մաղթում տոկունություն ու ուժ այս ծանր պահին։
Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի՝ 22-ին ՌԴ Տոլյատի քաղաքում, նույն օրը հայրենի Օրոջալար գյուղում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն։
Անսպասելի լուրն այս դաժան
Խոր վիշտ թողեց մեր սրտերում,
Սասունի անունը հավերժ
Կմնա մեր հիշողություններում։
Քո գնալով լռեց մի աշխարհ,
Մնաց ցավը՝ անսփոփ ու խոր,
Հանգչիր խաղաղ, սիրելի Սասուն,
Քո հիշատակը՝ անմար ու լուսավոր։