
Վրաստան է ժամանելու հայտնի երաժիշտ և երգիչ Ջեյմս Բլանթը: Բրիտանացի երգչի համերգը կանցկացվի Վրաստանի անկախության օրը, մայիսի 26-ին՝ Միխեիլ Մեխսիի անվան մարզադաշտում: Համերգը կսկսվի 17:00-ին: Այս մասին հայտարարել են Black pearl live ընկերության ներկայացուցիչները, մամլո ասուլիսին:
Ջեյմս Բլանթը Վրաստան է ժամանելու «Անկախության օր» փառատոնի շրջանակներում:
Տոմսերի վաճառքը մեկնարկելու է դեկտեմբերի 1-ին և դրա գինը լինելու է 120 լարիից մինչև 325 լարի:
Հայտնի մենակատարը համերգին կատարելու է սիրված երգեր: Կազմակերպիչների հայտարարությամբ, նման երաժիշտներին հրավիրելով վրաց երաժշտասերներին պարբերաբար կհաճոյացնեն: