
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում տեղի ունեցավ նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Միացյալ մանկապարտեզների տնօրեն Ամալյա Մղդեսյանը, մանկապարտեզի աշխատակիցները, ծնողներն ու երեխաները։
Այս պահին նոր մանկապարտեզ են հաճախում 50 երեխայի համար։ Այստեղ ընդունվում են 3 տարեկանից բարձր երեխաներ։ Մանկապարտեզում երեխաների համար ապահովված են օրական չորսանգամյա սնունդ, քնելու և հանգստանալու պայմաններ, ինչպես նաև ժամանակակից խոհանոցային տարածք։
Մանկապարտեզի աշխատանքային ժամերը երկարացվել են երեխաներին ընդունելու են առավոտյան ժամը 09:00-ից մինչև 17:00-ն։ Այս մասին նշեց մանկապարտեզի մենեջեր Լիլիա Պալոյանը։
Բացման արարողության ընթացքում իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին նաև ծնողները։
Երկու երեխայի ծնող Բեղեք Մանասյանը նշեց, որ խորին շնորհակալություն է հայտնում քաղաքապետարանին, գյուղապետին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել այս կարևոր ձեռքբերման իրականացման գործում։
«Մանկապարտեզից է սկսվում երեխայի դաստիարակությունը»,- ընդգծեց նա՝ կարևորելով երեխաների համար հարմարավետ և ապահով պայմանների ստեղծումը։
Նա մանկապարտեզին մաղթեց երկար տարիների հաջող գործունեություն՝ ցանկանալով, որ այն միշտ լցված լինի մանկական ծիծաղով, ուրախությամբ, ջերմությամբ ու մանկան անհոգ ձայնով։
Ծնողները նշում են որ Սաթխա գյուղի նոր մանկապարտեզի բացումը կարևոր քայլ է համայնքի երեխաների համար ավելի լավ և հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ։
Նշենք, որ մանկապարտեզի կառուցման աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 157 000 լարի։ Աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռնարկատեր Սերգո Քսպոյանը, ով մրցույթը շահել էր 151 777 լարիի դիմաց։
Մանրամասները տեսանյութում․
Ֆոտոշարք․

