Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) նինոծմինդացի ուսանողները “GIPA DOC U” փառատոնում գրավեցին արժանի տեղեր:
Նոյեմբերի 28-ին ավարտվեց GIPA–ի մեկամյա ծրագիրը, որն ուղղված էր Վրաստանի ազգային փոքրամասնությունների երիտասարդների շրջանում մուլտիմեդիայի հմտությունների ուսուցմանը: Այս տարի փառատոնը արտասովոր էր, քանի որ ներկայացված էին Նինոծմինդայի, Ախալքալաքի և Մառնեուլիի մունիցիպալիտետների աշակերտների կատարած աշխատանքները:
Ծրագրին մասնակցում էին 15 տարեկանից բարձր աշակերտներ:
“GIPA DOC U” փառատոնը կայացավ նոյեմբորի 28-ին Թբիլիսիում GIPA-ի մեդիա լաբորատորիայում: Փառատոնի ժամանակ մասնակիցները դիտեցին GIPA-ի ուսանողների կողմից նախագծի շրջանակներում Ջավախեթիում և Մառնեուլիում նկարահանած ֆիլմերը:
“GIPA DocU” փառատոնի ժյուրին որպես “Լավագույն մուլտիմեդիայի նյութի” անվանակարգում հատուկ մրցանակ շնորհեց Կարեն Շահբեկյանին, Սլավիկ Ղարսլյանին և Լեյլա Եսոյանին “Ինչ են կարծում մարդիկ” ֆիլմի համար: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ուչմանա գյուղից Անիտա և Լոլիտա Արոսյանների “Ուչմանա գյուղի ջրի խնդիրը” ֆիլմը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նինոծմինդա քաղաքից Ռուբեն Սարգսյանի և Մզիա Խմալաձեի “Չիմանալով պետական լեզուն” ֆիլմը: Փառատոնի հաղթող դարձավ Ախալքալաքից Արթուր Մոսոյանի “Մեռնող գյուղ Թախչան”:
Բոլոր հաղթողները ստացան լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, նոթբուք, շտատիվ, բարձրախոս և հեռախոս:
GIPA-ում անվճար սովորելու իրավունք ստացան երկուսի փոխարեն չորս աշակերտներ` Վերոնիկա Թումասյանը Նիբոծմինդայի մունիցիպալիտետից, Արթուր Մոսոյանը Ախալքալաքի մունիղիպալիտետից և ևս երկու աշակերտ Մառնեուլիից:
Փառատոնին ներկա էին Վրաստանում ԱՄՆ դեսպանատան, Վրաստանի նախագահի աշխատակազմի, Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ: