Վլադիմիրովկայում կառուցվում է նոր խաղահրապարակ

Վլադիմիրովկայում կառուցվում է նոր խաղահրապարակ

Նիոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղում կառուցվում է նոր խաղահրապարակ այս մասին տեղեկանում ենք գնումների պաշտոնական էջից։ Ըստ հրապարակված տեղեկության ֆինանսավորման աղբյուրը տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեից է՝ 100%։ Նախատեսված արժեքը՝ 50,000 (հիսուն հազար) լարի, ներառյալ ԱԱՀ-ն։ Մրցույթը շահել է և աշխատանքները իրականացնում է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը՝ 46,882 լարի գումարով։

Կառուցվող խաղահրապարակի մասին տեղեկություն ստանալու և պարզելու, թե ինչ փուլում են գտնվում աշխատանքները կապ հաստատեցինք Ռազմիկ Ղումաշյանի հետ։

Նրա փոխանցմամբ՝ խաղահրապարակի կառուցման աշխատանքներն արդեն ավարտի փուլում են։ Այս պահին մնացել է տեղադրել ատրակցիոնները, որից հետո աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։

«Մնացել է միայն ատրակցիոնների տեղադրումը, վաղը չէ մյուս օրը կբերենք։ Եվս մի քանի օր, և աշխատանքները կավարտենք»,- նշեց Ռազմիկ Ղումաշյանը։

Պայմանագրի կնքման ամսաթիվ՝ 21.07.2026։



Opinion, pooling and voting