ԱՄՆ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին և հույս ունի, որ նա կընդունի հրավերը. այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հարցին ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք G20-ի գագաթնաժողովին։ Մենք կարծում ենք, որ սա նրա համար հնարավորություն է՝ շփվելու ոչ միայն նախագահի, այլև աշխարհի այլ առաջնորդների հետ։ Հուսով ենք, որ նա կընդունի հրավերը»,-ասել է Ռուբիոն՝ ի պատասխան գործակալության հարցին։
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ին՝ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում։