Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում՝ երկրի հարավ-արևելքում, հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:

«5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Շանլըուրֆա նահանգի Քարաքյոփրու քաղաքում», – հայտնում են AFAD-ի տվյալները։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10:40-ին: