Աջարիայում ավտովթարի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել

Աջարիայում ավտովթարի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել

Աջարիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 5 տարեկան երեխա, վիրավորվել է ևս 3 մարդ։ Վիրավորները տեղափոխվել են Բաթումիի կլինիկաներ։

Տեղի բնակիչների խոսքով՝ միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներին։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ հետաքննություն է ընթանում ըստ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի։ Վարորդը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, և իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։

Վերջին երեք տարվա ընթացքում ավտովթարից զոհված անչափահասների թիվը զգալիորեն աճել է։

ՆԳՆ-ի տվյալներով՝ 2024 թվականին ավտովթարից մահացել է 9 երեխա։ 2025 թվականին՝ 27։ 2026 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում ավտովթարից մահացել է 11 երեխա։