Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը Ռուսաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս ունի

Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը Ռուսաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս ունի

Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը Ռուսաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս ունի: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում:
Վրաստանի պատրիարքը կարծում է, որ «հիմնականն Աբխազիայի եւ Ցխինվալի մարզի հարցն է», եւ հենց դա է պետությունների միջեւ այսօր գոյություն ունեցող բարդությունների պատճառը: «Մենք պետք ենք միմյանց, այդ պատճառով էլ հարցը վաղ թե ուշ պետք է կարգավորվի, եւ դա լավ կլինի ոչ միայն Ռուսաստանի եւ Վրաստանի, այլեւ Աբխազիայի եւ Օսիայի համար», – նշել է Իլիա Երկրորդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը Մոսկվա էր ժամանել հունվարի 20-ին: Այցի պատրվակը Վրաստանի եկեղեցու առաջնորդին Ուղղափառ քրիստոնյա ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակ շնորհելն է:
Մրցանակ կստանա նաեւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը եւ Անդրեյ Պերվոզվաննու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը:NEWS.am



Opinion, pooling and voting