Դեկտեմբերի 1-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում “Օրխիսի” կազմակերպությունը “Մաքրենք Վրաստանը աղբից” նախագծի շրջանակներում անցկացրեց հանդիպում, որին մասնակցում էին մունիցիպալիտետի աշխատակիցները:
Նախագիծը իրականացվում է “Օրխիսի” կազմակերպության և ֆինանսավորվում շվեդական հիմնդրամի կողմից: Աղբահանության հարցերով փորձագետ Խաթունա Չիքվիլաձեն նշեց, որ 2019թ. բոլոր մունիցիպալիտետները պետք է ստեղծեն աղբի տեսակավորման համակարգ:
Փորձագետի խոսքով` աղբը նախատեսված վայրում թափելու գործում մենակ մունիցիպալիտետը չի կարող հաջողության հասնել, պետք է բնակիչներին ևս ներառել:
“Օրխիսի” կազմակերպության ծրագրի շրջանակներում աղբոտված տարածքների հողի և ջրի լաբորատոր հետազոտություն է անցկացվել: Ըստ հետազոտության արդյունքների` Նինոծմինդայում նման վայրերի հողի ու ջրի աղտոտվածության աստիճանը, ի տարբերություն մյուս մունիցիպալիտետների, թույլատրելի նորմայի սահմաններում է եղել:
Վրաստանում առկա են 59 աղբանոց, որոնցից գործում են 39-ը: Վրաստանում դեռևս չկա վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբանոց: Այժմ Եվրոպական Միությունը ֆինանսներ է տրամադրել, որոնց շնորհիվ մշակվում է ռազմավարություն վտանգավոր թափոնները կառավարելու ուղղությամբ:
Մանրամասների մասին զրուցեցինք աղբահանության հարցերով փորձագետ Խաթունա Չիքվիլաձեի հետ.