Խոր վշտով ու անսահման ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Անուշ Արշակի Կարոյանը, ծնված 2019 թվականի հուլիսի 16-ին՝ Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղում։
Անուշը սովորում էր Մեծ Գոնդուրայի հանրային դպրոցի երկրորդ դասարանում։ Նա դեռ փոքրիկ էր, դեռ նոր էր բացում կյանքի իր լուսավոր ճանապարհը, դեռ այնքան շատ ուներ ապրելու, սովորելու ու երազելու…
Այսօր այդ ճանապարհը ողբերգականորեն ընդհատվել է։
Մեծ Գոնդուրայի հասարակությունը, Անուշի հարազատներն ու բարեկամները, դպրոցի ողջ անձնակազմն ու աշակերտները խոր սգով ու կսկիծով հրաժեշտ են տալիս սիրելի փոքրիկին։ Անուշի անժամանակ կորուստը անասելի ցավ ու դատարկություն է թողել բոլորի սրտերում։
Չկա ավելի ծանր վիշտ, քան մանկան կորուստը։
Փոքրիկ Անուշի ժպիտը, անմեղ հայացքն ու մանկական լուսավոր կերպարը հավերժ կմնան նրան ճանաչողների հիշողություններում։
Թող Աստված ուժ ու համբերություն տա նրա ծնողներին, հարազատներին ու բոլոր սգացողներին՝ այս անտանելի ցավը կրելու համար։
Հանգչիր խաղաղությամբ, փոքրիկ Անուշ։
Քո մանկությունը կիսատ մնաց, բայց քո հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում։
Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Մեծ Գոնդուրայի գերեզմանատանը։
Անմեղ մի աստղ հանգավ երկնքում,
Փոքրիկ Անուշը գնաց հավերժին,
Անմար հիշատակն իր լույսն է թողնում,
Ու խոր ցավ պատում ամեն մի սրտին։