Քվարելիում դպրոցականներին տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Քվարելիում դպրոցականներին տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Ճանապարհատրանսպորտային պատահար Քվարելիի մունիցիպալիտետում։ Վթարին մասնակցել է Չանթլիսկուրե գյուղից Ախալսոփելիի թիվ 1 հանրային դպրոց տանող 15 աշակերտ տեղափոխող միկրոավտոբուս։

Վթարը տեղի է ունեցել Ախալսոփելի գյուղի մուտքի խաչմերուկում։ Միկրոավտոբուսը բախվել է մեքենայի։

Վթարի հետևանքով մեկ աշակերտ ստացել է դաստակի կոտրվածք, իսկ մեկը՝ անրակի ոսկորի։

Երեք աշակերտ 112 բրիգադը տեղափոխել է կլինիկա։ Մնացած աշակերտներին ծնողներն ու անցորդները տեղափոխել են բժշկական հաստատություն։

Դեպքի վայր է ժամանել Քվարելիի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Քեթևան Չիպաշվիլին։

«Բոլոր երեխաներին զննել են բժիշկները։ Նրանք, ովքեր նույնիսկ աննշան ցավ էին զգում, տեղափոխվել են կլինիկա՝ լիարժեք հետազոտության համար», – ասել է Չիպաշվիլին։

Դեպքի վայրում են եղել ոստիկանությունը և 112 բրիգադը։

Դեպքի մասին տեղեկացվել է նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը։



Opinion, pooling and voting