Նինոծմինդայում տեղի ունեցավ ուսուցիչների պարգևատրում (Photo\Video)

Նինոծմինդայում տեղի ունեցավ ուսուցիչների պարգևատրում (Photo\Video)

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Նինոծմինդայի մշակույթի տանը երկրորդ անգամ տեղի ունեցավ լավագույն ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառման բացումը կատարեցին Վրաստանի Նինոծմինդայի երաժշտական դպրոցի սաներն Վրաստանի պետական հիմնով։

Արարողությանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնի ղեկավար Դավիթ Զեդգինիձեն, Սամցխե-Ջավախեթիի շրջանի նահանգապետի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ և աշխատակիցներ, ուսուցիչներ, ծնողներ ու այլ հյուրեր։

Մշակույթի տանը կազմակերպվել էր նաև «Գույների աշխարհ» խորագրով ցուցահանդես, որը ներկայացնում էր Գանձայի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտների աշխատանքները՝ նկարիչ Վանիկ Թևանյանի նախաձեռնությամբ։

Լավագույն ուսուցիչների պարգևատրման արարողությունը կազմակերպվել էր Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնի կողմից։ Այս տարի պարգևատրվեցին՝

  • Գանձայի թիվ 2 հանրային դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գաբրիել Ղազարյանը,
  • Հեշտիա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի և տնօրեն Բեռնիկ Հովսեփյանը,
  • Մեծ Արագյալի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ալինա Բարսեղյանը,
  • Երաժշտական դպրոցի ուսուցչուհի Լեյլա Թելիաշվիլին,
  • Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ակսենյա Պոդոսյանը։

Պարգևատրված բոլոր ուսուցիչներին հանձնվեցին պատվոգրեր, նվերներ և ծաղկեփնջեր։

Միջոցառման երկրորդ հատվածը անցավ ասմունքով ու վրացական ազգային պարային կատարումներով։

ՈՒսուցիչներին շնորհավորեց Ախալցիխեի պետական համալսարանի պրոֆեսոր Մերաբ Բերիձեն։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Մերաբ Բերիձե

Միջոցառումը ևս մեկ առիթ էր արժևորելու ուսուցչի կարևոր ու պատասխանատու աշխատանքը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու այն մանկավարժներին, ովքեր իրենց գիտելիքով, նվիրվածությամբ և աշխատանքով նպաստում են մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։

Մանրամասները տեսանյութում․

Ֆոտոշարք․