Նախնական տվյալներով՝ Վրաստանի 10 330 քաղաքացի խախտել է Եվրոպա առանց վիզայի ժամանման կանոնները մարտի 28-ին այդ ռեժիմի սահմանումից ի վեր: Այս մասին հայտնում է վրացական «Ինտերպրեսսնյուս» գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Շենգենի խախտումների տվյալները ներկայացված են մինչև նոյեմբերի 2-ը, այսինքն՝ նրանց թիվը կարող էր աճել:
Օրինախախտները հայրենիք չեն վերադարձել 90 օրից հետո, որ հատկացվում է Վրաստանի քաղաքացիներին Շենգեն գոտում գտնվելու համար: Այդ ընթացքում առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 165 059 քաղաքացի:
Ամենաշատ խախտումներ արել են Վրաստանի քաղաքացիները, ովքեր մեկնել են Գերմանիա՝ 3008, երկրորդ տեղում Հունաստանն է՝ 2926, հաջորդում են Լեհաստանը՝ 1249 և Իտալիան՝ 1197: