Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույյան քաղաքում երեք տարեկան տղան ողջ է մնացել՝ ընկնելով տասներորդ հարկից. այս մասին հայտնում է Sina լրատվական պորտալը։
«Գույչժոու նահանգի Գույյան քաղաքում երեք տարեկան տղան պատահաբար վայր է ընկել տասներորդ հարկից, սակայն, բարեբախտաբար, կախվել է ներքևում գտնվող մրգի խանութի հովհարաձև ծածկից», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ լրատվական կայքի՝ վայր ընկնելուց հետո երեխայի բերանից և քթից արյուն է եկել, սակայն նա գիտակից է եղել և ժպտացել է անցորդներին։ Տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ոսկրերի կոտրվածքներ կամ ներքին վնասվածքներ չեն հայտնաբերվել։