
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ վրացական մշակույթին նվիրված համերգ, որը կազմակերպել էր մշակույթի տան ադմինիստրատոր Լուսինե Մզիկյանը։
Մինչ համերգային ծրագրի սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Գոնդուրայի պարի խմբի սան Անուշիկ Կարոյանի հիշատակը։
Միջոցառմանը ներկայացվեցին բացառապես վրացական պարեր։
Ելույթ ունեցան Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների պարային համույթները, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր։
Համերգին ելույթ ունեցան՝ «Փարվանա», «Հայկ», «Փոկայի ճառագայթներ», «Փարվանայի աստղեր», «Ջավախք», «Էրզրում», «Երազ», «Ջեյրանի» պարային համույթները, ինչպես նաև Ախալքալաքի Խանդո գյուղի «Խաչկավանք» համույթը։
Հատուկ հրավիրված հյուրն էր Ախալքալաքի մշակույթի տան «Մուրջի» պարային համույթը՝ պարուսույց Գիորգի Մետրևելիի ղեկավարությամբ։
Համույթների պարուսույցներին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի կողմից Լուսինե Մզիկյանը հանձնեց պատվոգրեր և շնորհակալագրեր՝ Ֆիալա Բաբոյան, Զեփյուռ Ղարսլյան, Աղավնի Արզումանյան, Օթար Ջիշկարիանի, Շուշանիկ Լուլուկյան, Քրիստինե Հանեսյան և Սյուզաննա Էլոյան։
Մանրամասները տեսանյութում․

