Սամցխե-Ջավախեթի ոստիկանության աշխատակիցները օպերատիվա-հետախուզական գործողությունների արդյունքում ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում հայտնաբերել են ապօրինի անտառահատման 19 դեպք:
Փայտամշակման հիմնական տեխնիկական կարգավորման պահանջների խախտման փաստով 19 մարդ է ձերբակալվել: Բորժոմիի, Ադիգենի, Ախալցիխեի մունիցիպալիտետներում ոստիկանները առգրավել են գերաններ և փայտե տախտակներ:
Առգրավված թայտի նմուշները ուղարկվել են փորձագիտական ամապատասխան հետազոտության: Տարվում է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 1-ին մասի 303 հոդվածով ապօրինի անտառահատման փաստով: