Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները, փորձում են այնտեղ ինչ-որ բան «պղտորել»։ Ռուսաստանը զգուշությամբ է հետևում դրան։ Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Իրանի պետական ​​հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում։

«ՀՀ ներկայիս ղեկավարությունը որոշել է, որ ճիշտ է փոխել իր զարգացման վեկտորը։ Վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայաստանի հետ ամենավատ բանը, որ կարող է պատահել՝ երկրորդ Ուկրաինա դառնալն է», – ասել է նա։