Ախալքալաքում անցակցվեց քրիստոնեության 1700-ամյակին նվիրված գալա-համերգ

Ախալքալաքում անցակցվեց քրիստոնեության 1700-ամյակին նվիրված գալա-համերգ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի է ունեցել Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված գալա-համերգ։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի թեմի կողմից։

Համերգային ծրագրում ներկայացվել են վրացական երաժշտական և մշակութային ժառանգությունը ներկայացնող տարբեր համույթների կատարումներ։

Ինչպես NOR-ի հետ զրույցում նշում է Ախալքալաքի վրացական ժողովրդական պարի «Մուրջի» համույթի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Գեորգի Մետրեվելին, միջոցառումն անցկացվել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզի օրհնությամբ։

Գալա-համերգին մասնակցել են Մարտղոփի «Ջվարուլի», Գարդաբանիի «Սվանթա», Օնի «Օռբա», Ախալցիխեի «Ռիտմի», ինչպես նաև Ախալցիխեի հոգևոր երգերի «Մեսխ Ֆոլկ» խումբը և Ախալքալաքի «Մուրջի», «Ջավախք», «Վաչիան» «Փոկայի ճառագայթներ» ու «Արե» համույթները։

Լսեք աուդիոնյութը

Radio NOR · Գերոգի Մետրևելի

Նկարները՝ Կուկուռի Մետրևելի և Գերոգի Մետրևելի