
Ղաուրմայի բնակիչները NOR ռադիոկայանի խմբագրություն են ուղարկում լուսանկարներ` հայտնելով, որ գյուղամիջյան ճանապարներից մեկը անմխիթար վիճակում է։
Բնակիչների փոխանցմամբ ստիպված են եղել սեփական ուժերով ծածկել առաջացած փոսերը և հարթեցնել ճանապարհի որոշ հատվածներ, որպեսզի հնարավոր լինի երթևեկել։
Բնակիչները ասում են, որ տվյալ հատվածում կա մոտ 7-8 բնակելի տուն։ Նրանք նշում են, որ խնդրի վերաբերյալ որևէ կառույցի դեռևս չեն դիմել։
NOR ռադիոկայնը կապ հաստատեց Ավագանու պատգամավոր Եգոր Քոթոյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նախատեսվում է այս տարի ասֆալտապատել Ղաուրմա գյուղի գյուղամիջյան այլ ճանապարհներ ևս։
Եգոր Քոթոյանը տեղեկացրեց, որ այս տարի աշխատանքներ նախատեսված չեն։ Սակայն նշեց, որ գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որոնք դեռևս չեն իրականացվել Ղաուրմա, Թորիա, Հեշտիա և Ուջմանա գյուղերում, նախատեսվում է ներառել հաջորդ տարվա ծրագրերում։
Ինչպես նշեց Քոթոյանը` հաջորդ տարի նախ կկազմվի համապատասխան նախագիծ, կգնահատվի անհրաժեշտ աշխատանքների ծավալը և կորոշվի պահանջվող ֆինանսավորման չափը, որից հետո միայն կքննարկվի և կիրականացվի ասֆալտապատման աշխատանքներ։ Բացի այդ Եգոր Քոթոյանը ավելացրեց որ հնարավոր չէ ամեն տարի նույն գյուղի բոլոր փողոցները ասֆալտապատել դրանք կիրականացվեն հերթականությամբ որովհետև այլ գյուղերի փողոցներ ևս ունեն ասֆալտապատման կարիք։
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի կենտրոնական փողոցները ասֆալտապատ են և անցած տարի գծանշվել են։
Ղաուրմայում ավարտին են մոտենում ասֆալտապատման աշխատանքները

