
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում ընթանում է գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
Ասֆալտապատման աշխատանքները իրականացնում է Ջավախավտոգզա ընկերությունը 1`719`000.00 լարի գումարով այս մասին տեղեկանում ենք գնումների պաշտոնական կայքէջից։

Աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք Եգոր Քոթոյանի հետ։ Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։
Առաջիկա մի քանի օրերի ընթացքում նախատեսվում է իրականացնել ասֆալտապատման առաջին շերտը, որից հետո կտեղադրվեն ջրահեռացման համակարգերը, իսկ հաջորդ շաբաթ կիրականացվի ասֆալտապատման երկրորդ շերտը։ Այս պահին աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի։
Նաև Քոթոյանին հարց ուղեցինք Նինոծմինդայից Հեշտիա տանող ճանապարհի տեղ-տեղ քանդված ասֆալտի վերաբերյալ։
Քոթոյանի խոսքով՝ այս պահին Հեշտիա գյուղում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, ինչի ընթացքում գյուղում երթևեկում են ծանր տեխնիկաներ։ Այդ պատճառով Նինոծմինդա Հեշտիա ճանապարհի վնասված հատվածների վերականգնումը դեռևս չի իրականացվի։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման նախագծի մոտավոր արժեքը՝ 1,014,124 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Ֆինանսավորման աղբյուր՝ տեղական ինքնակառավարման միարմնի բյուջե՝ 100%։

