Առաջին անգամ Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում անցկացվեց մրցութային ծրագիր “Երաժշտական ռինգ” խորագրով:
Մրցույթի մասնակիցները բավականին շատ փորձություններ հաղթահարեցին. նրանք մի շարք հանձնարարություններ կատարեցին` ցուցադրելով իրենց գիտելիքները, որոնք ձեռք էին բերել սոլֆեջոյի պարապմունքների ժամանակ:
Մրցույթին մասնակցում էին երկու թիմեր` երաժշտական դպրոցի երկրորդ, երրորդ և չորրորդ դասարանցիներից բաղկացած: Թիմերը պայքարում էին “Լավագույն երաժշտական թիմ 2017” կոչման համար: Մասնակիցները կատարեցին 9 հանձնարարություն, որոնք բոլորն էլ սոլֆեջոյի մասին էին: Մրցույթին ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի ղեկավար Լաուրա Ղազարյան-Վարժապետյանը, Մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը և աշակերտների ծնողները:
Ելույթները գնահատում էին երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանը, ուսմասվար Անժելա Մնջյանը, դաշնամուրային բաժնի ուսմասվար Իրինա Քոլյանը և մանկավարժ Իզաբելա Նազարյանը: Լարված պայքարում հաղթեց “Մեղեդի” թիմը: Հաղթողներն ստացան դիպլոմներ: Լավ մասնակցության համար Միլենա Մադոյանը և Լիանա Ղարսլյանը: Մրցույթը կազմակերպել էր մանկավարժ Հասմիկ Արզումանյանը: Նրա խոսքով սոլֆեջոն բարդ առարկա է և նմանատիպպ մրցույթները օգտակար միջոց են երեխաներին շահագրգռել լավ սովորել և յուրացնել նոր գիտելիքները:
Մանրամասների մասին զրուցեցինք մանկավարժ Հասմիկ Արզումանյանի հետ.