
Մեծ Գոնդուրա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 11 կմ հարավ, շրջկենտրոն Նինոծմինդայից 10 կմ հյուսիս-արևմուտք, ծ.մ. 1795-1840 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 327 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1327 մարդ։
Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բոստանաբանջարային կուլտուրաների մշակմամբ։
Գյուղն ունի եկեղեցի Սուրբ. Հակոբ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունն առկա է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-40-ական թվականների տեղեկագրում:

