Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար, հաղորդում է rbc.ru-ն՝ քաղաքական գործչի փաստաբանի հայտարարությանը հղումով:
Պավել Բոգոմազովի փոխանցմամբ՝ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդի տանն այսօր առավոտյան խուզարկություն է անցկացվել:
«Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,-նշել է փաստաբանը:
Դեկտեմբերի 5-ի առավոտյան Սաակաշվիլիի կիևյան բնակարանում խուզարկություն է սկսվել, որն իրականացվել է Ուկրաինայի գլխավոր դատախազության և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Խուզարկության ժամանակ Սաակաշվիլին բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնացել ցած նետվել: Սակայն ավելի ուշ նրան հաջողվել է կտուրից հետ քաշել:
Նշվում է, որ քաղաքական գործչին բերման են ենթարկել անմիջապես շենքի կտուրից:
Սաակաշվիլիի աջակիցները փորձել են արգելափակել իրավապահներին մուտքի մոտ աղբամանների և այլ իրերի միջոցով: Ոստիկանությունը փորձում է բացել ճանապարհը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ցուցարարները նաև 7 անվադող են բերում տարածք: Ցուցարարները քարեր են նետել իրավապահների մեքենայի ուղղությամբ:
Հաղորդվում է, որ իրավապահները փորձում են տանել Սաակաշվիլիին իրենց մեքենայով, իսկ ցուցարարները փորձում են փակել մեքենայի ճանապարհը:
Հիշեցնենք, որ քաղաքական գործչի փաստաբանը հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար:
Պավել Բոգոմազովի փոխանցմամբ՝ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդի տանն այսօր առավոտյան խուզարկություն է անցկացվել:
«Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,- նշել է փաստաբանը: