Դեկտեմբերի 5-ին Նինոծմինդա քաղաքի քաղաքապետարանում “sova.news“ լրատվական կայքի ներկայացուցիչները մունիցիպալիտետի երիտասարդների համար անցկացրին տեղեկատվական հանդիպում:
Հանդիպման նպատակն էր երիտասարդներին իրազեկել, թե ինչպես վերստուգել կեղծ տեղեկատվությունը, պրոպագանդան, լուսանկարները և հոդվածները:
՛՛Մեծ քանակով կեղծ տեղեկատվություն է տարածվում ռուսերեն լեզվով մեր երկրի մասին: Այդ պատճառով մեր կազմակերպությունը զբաղվում է փաստերի ճշգրտմամբ և այժմ ներկայացրինք այն աշխատանքը, որը մենք իրականացնում ենք այդ ուղղությամբ՛՛,- նշեց կայքէջի գլխավոր խմբագիր Մարթա Արդաշելիան:
Մանրամասների մմասին լսեք նյութում.