Լարսը փակ է մեծ մեքենաների համար

Լարսը փակ է մեծ մեքենաների համար

Ռուս-վրացական սահման տանող ճանապարհն ուժեղ ձյան պատճառով փակ է բեռնատար մեքենաների համար: Տեղեկությունը հաղորդել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը:

Վրաստանը ՌԴ-ին կապող ցամաքային միակ ճանապարհի՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը: Դեպարտամենտը հայտնում է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ ճանապարհի մաքրման և տրանսպորտային միջոցների երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Դարիալի կիրճում ևս, 134-135 կմ հատվածում արգելված է մեքենաների կայանումը:



Opinion, pooling and voting