Տարեսկզբից Վրաստան է այցելել 7 մլն օտարերկրացի

Տարեսկզբից Վրաստան է այցելել 7 մլն օտարերկրացի

2017 թվականի հունվարից նոյեմբեր Վրաստան է այցելել 6,954 մլն օտարերկրացի, ինչը 18,4% -ով (1,081 մլն) ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

2017 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներին օտարերկրյա տուրիզմից եկամուտը կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը 26%-ով ավելի է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ երկրի ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը 2017 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում կազմել է 6,7%՝ 8,8% -ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից։

2017 թվականի 11 ամիսներին ամենից հաճախ Վրաստան են այցելել հետևյալ երկրների քաղաքացիները՝ Ադրբեջան (+10,9%), Հայաստան (+14,9%), Ռուսաստան (+33,4%), Թուրքիա (-3,2%), Իրան (+121,1%), Բրիտանիա (+39,7%), Ավստրիա (+35,6%)։

Միայն նոյեմբերին Վրաստան է այցելել 524,1 հազար օտարերկրացի, ինչը 14.1 տոկոսով ավելի է 2016 թվականի նոյեմբերի ցուցանիշից։



Opinion, pooling and voting