Մրցույթ դպրոցականների համար “Նամակ Ժողովրդական պաշտպանին”

Մրցույթ  դպրոցականների համար “Նամակ Ժողովրդական պաշտպանին”

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հայտարարում է մրցույթ “Նամակ Ժողովրդական պաշտպանին”:
Մրցույթին մասնակցել կարող են Քվեմո Քարթլիի, Սամեգրելոյի, Գուրիայի, Սամցխե-Ջավախեթիի և Կախեթիի հանրային դպրոցների բոլոր 10-րդ 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները: Մրցույթի միջոցով նրանց տրվում է հնարավորություն անձամբ նամակ գրել Վրաստանի ժողովրդական պաշտպանին գենդերային հավասարության թեմայով.

· Գենդերային հավասարություն և կանանց իրավունքներն
· Վաղ հասակում ամուսնություն
· Ընտանիքում բռնություն և կանանց նկատմամբ բռնություն
· Կինն և քաղաքականությունը
· Գենդերային կարծրատիպեր
Նամակն պետք է վերաբերվի գենդերային հարցերին, արտացոլի աշակերտների հայացքները մարտահրավերներին և նրանց լուծման հնարավոր ճանապարներին: Նամակը ուղարկել, վրացերենից բացի, նաև հնարավոր է հայերեն և ադրբեջաներեն լեզուներով:
Մրցույթի մասնակիցները նամակները (առավելագույնը 500 բառ) պետք է ուղարկեն 2017 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի էլեկտրոնային հասցեին – letter@ombudsman.ge.
Նաև հնարավոր է Ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային գրասենյակներ տանել հետևյալ հասցեներով.
· Քվեմո Քարթլիի գրասենյակ – Մառնեուլի, Ռուսթավելիի փ. N51
· Սամցխե- Ջավախեթիի գրասենյակ – Ախալքալաքի, Ճավճավաձեի փ. N4
· Սամեգրելոյի բաժին – Զուգդիդ, Կոստավայի փ. N58
· Կախեթիի գրասենյակ – Թելավ, Չոլոշաշվիլիի փ. N3
· Գուրիայի գրասենյակ – Օզուրքեթ, Ճավճավաձեի փ. N14
Մրցույթն անցկացվում է ,,Միավորվենք կանանց հանդեպ բռնության դեմ” ծրագրի շրջանակներում:



Opinion, pooling and voting