Դեկտեմբերի 6-ին տեղացած առատ ձյունը տրանսպորտի երթևեկության համար խնդիրներ է ստեղծել:
Դեկտեմբերի 6-ի ժամը 15:00-ի դրությամբ փակ է նաև Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհը:
Եղանակի կտրուկ վատթարացումն ու մերկասառույցը վարորդների համար արտակարգ իրավիճակներ էին ստեղծել:
Մեր նկարահանման պահին խոշոր բեռնատար մեքենաները չէին կարող անցնել ճանապարհը և դրանով կաթվածահար էին արել երթևեկությունը Նինոծմինդա քաղաքի կենտրոնում:
Կոչ ենք անում վարորդներին ուշադիր լինել, քանի որ ճանապարհներին առկա է մերկասառույց: