Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրի շինաշխատանքները դադարեցվել են

Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրի շինաշխատանքները դադարեցվել են

Նինոծմինդա քաղաքի մարզական համալիրի հատակապատման աշխատանքները դադարեցվել են:

Մարզահամալիրի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանի խոսքով` աշխատանքների դադարեցման պատճառը անցկացված անորակ աշխատնքներն են: Նրա խոսքով` խնդիրը կայանում է նրանում, որ մանրահատակը կարճ ժամանակում ձևափոխվել է և ճեղքեր են առաջացել հատակին: Քանի որ հատակապատման աշխատանքները չեն ավարտված և տեղափոխվել են հաջորդ տարի, մարզաֆպրոցի սաները ստիպված են պարապմունքները անցկացնել այլ շենքում և ոչ բարենպաստ պայմաններում:

Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային աշխատանքների ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանն էլ նշեց, որ հատակի ձևափոխման պատճառը շենքում առկա խոնավությունն ու ցուրտն են:
Մարզադահլիչի հատակը մանրահատակով երեսպատելու աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել էր 20 000 լարի գումար, իսկ շինաշխատանք երն իրականացրել է “Հերմես” ՍՊԸ-ն:



Opinion, pooling and voting