Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը տաք հետքերի վրա բացահայտել է գողության մի դեպք Նինոծմինդայում: Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքում պարզել են, որ խմբակային գողությունը կատարել են 3 անձ: 1968թ. ծնված Է.Մ.-ն, 1971թ. ծնված Ռ.Թ.-ն և 1971թ. ծնված Գ.Գ.-ն երկաթուղային ռելսերի գողության մեղադրանքով ձերբակալվել են:
Նրանք բոլորն էլ աշխատել են երկաթուղային “Դեմիրյոլ” ընկերության Մարաբդա-Կարծախ հատվածում, որտեղից էլ կատարել են գողությունը ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ին:
Տարվում է քննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 177 հոդվածով, որը ենթադրում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով: