Ձնաբուքը փակել է Նինոծմինդա-Կաթնատու ճանապարհը: Նինոծմինդայից Կաթնատու տանող ճանապարհներից մեկը փակ է, իսկ մյուսը, որը անցնում է Մեծ Խանչալի գյուղի միջով, դժվարանցանելի է:
Դեռևս 2017 թվականի սկզբին թեթև մարդատար մեքենաների վարորդները բողոքում էին Նոր ռադիոյին, որ Նինոծմինդայից Կաթնատու գյուղ տանող ճանապարհները ձմռանն անանցանելի են դառնում: Ձմռան եղանակին հաճախ փակվում է նաև Կաթնատուի գյուղամիջյան ճանապարհը, որը տանում է դեպի դպրոց:
Բնակիչները բողոքում են, որ անցնող ձմեռ մեքենաները մշտապես խցանման մեջ էին մնում, իսկ իրենք իրավիճակից դուրս գալւ համար իրենց միջոցներով են վճարել տրակտորների վարորդներին ճանապարհը բացելու համար:
Ֆոտոշարքի հեղինակն է Նոր ռադիոյի կամավոր Էդգար Իրիցյանը Կաթնատու գյուղից