Դեկտեմբերի 7-ին լրացավ Հայաստանի Սպիտակ քաղաքում ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը:
Այդ առիթով անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ:
Պատարագից հետո բնակիչներն ուղևորվեցին դեպի Հայոս-Քարթլոս զբոսայգի, որտեղ երկրաշարժի զոհերին նվիված հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին:
7,2 մագնիտուտով ավերիչ երկրաշարժը տեղի ունեցավ 1988թ. դեկտեմբերի 7-ին առավոտյան 11:41 րոպեին Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել էր Սպիտակ քաղաքը և 58 գյուղեր, մասամբ ավերվել էին Լենինական (այժմ՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (այժմ Վանաձոր) և ավելի քան 300 բնակավայրեր:
Երկրաշարժի հետևանքով զոհվեցին ավելի քան 25 հազար մարդ, իսկ 514 հազար մարդ մնացին առանց տանիք: