Մարդատար ավտոմեքենաների տեխնիկական զննումը կարժենա 60 լարի, իսկ բեռնատար եւ ուղեւորափոխադրումների համար նախատեսված ավտոմեքենաներինը՝ 100 լարի: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:
Այն վարորդներին, որոնց ավտոմեքենաները չեն համապատասխանի սահմանված պահանջներին, խնդիրը լուծելու համար կտրվի լրացուցիչ ժամկետ։
Սրա հետ մեկտեղ, կխստանա զննման վկայական չունենալու դեպքում առկա տուգանման գործընթացը: Ֆիզիկական անձանց տուգանքը կկազմի 50, իսկ իրավաբանականներինը՝ 200 լարի: