Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների 16 շրջանավարտներ 2015-2017թթ. ուսումնական տարիներին գերազանց առաջադիմություն ունենալու համար ստացան ոսկե մեդալներ:
Ոսկե մեդալի արժանանալու համար աշակերտները պետք է դպրոցական կրթության եզրափակիչ երեք տարիների (10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններ) ընթացքում ունենան միմիայն 10 միավորանոց գնահատականներ:
Մասնավորապես Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից ոսկե մեդալի են արժանացել հետևյալ անձինք՝
Դավիթ Ջաղացպանյանը և Դավիթ Խաչատրյանը Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցից,
Սամվել Փութուլյանը Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցից,
Ջիվան Մկրտչյանը և Ալվարդ Մադոյանը Փոկա գյուղի դպրոցից,
Աննա Ալեքսեյենկոն Հեշտիայի թիվ 2 դպրոցից և Սաթենիկ Յաժյանը Հեշտիայի թիվ 1 դպրոցից
Մնացական, Սուսաննա, Նուրիժան Մարգարյանները, Ելիզավետա Բաղդասարյանը և Աննման Կիրակոսյանը Դիլիֆ գյուղի դպրոցից,
Մարգարիտա Կյուրեղյանը և Մարիետա Իսպիրյանը Գորելովկայի թիվ 2 դպրոցից,
Սյուզաննա Մկրտչյանը և Լուսինե Մալխասյանը Գանձա գյուղի թիվ 2 դպրոցից:
Կրթության և գիտության նախարարության կայքէջում տեղադրված տվյալների համաձայն, ընթացիկ տարում Վրաստանի մակարդակով ոսկե մեդալ են ստացել 2209, իսկ արծաթե մեդալ՝ 924 շրջանավարտ: