11 ամսում Վրաստանի օդանավակայանները 62%-ով ավելի շատ ուղևոր են սպասարկել, քան Հայաստանինը

11 ամսում Վրաստանի օդանավակայանները 62%-ով ավելի շատ ուղևոր են սպասարկել, քան Հայաստանինը

2017 թվականի առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է ավելի քան 3,816 մլն ուղևոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 44,4%-ով: Այս մասին հայտնում է Aliq Media-ն:

Հունվար-նոյեմբեր ամիսներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 2,943 մլն ուղևորի, ինչը հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշից բարձր է 40,8%-ով: Բաթումիի միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 484.527 ուղևոր, Քութայիսիի օդանավակայանինը՝ 380.026:

Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2,347 մլն մարդ, որը 21,8%-ով է գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը 2016-ի նոյեմբերի համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 193.173 մարդ:



Opinion, pooling and voting