Մունիցիպալիտետի թիմերը զբաղեցրին երկրորդ և երրորդ հորիզոնականները տարածաշրջանային ֆուտբոլի առաջնությունում

Մունիցիպալիտետի թիմերը  զբաղեցրին երկրորդ և երրորդ հորիզոնականները տարածաշրջանային ֆուտբոլի առաջնությունում

Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ֆուտբոլի ֆեդերացիան Նինոծմինդայի մունիցիպալիտետի ֆուտբոլի թիմերին շնորհեց մեդալներ և գավաթներ ֆուտբոլի տարածաշրջանային պատանեկան առաջնությունում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնելու համար:

Տարածաշրջանային պատանեկան առաջնությանը, որը կոչվում է ՛՛Ռեսպեկտ լիգա՛՛, այս տարի մասնակցում էին երկու տարիքային խմբի թիմեր, որոնց խաղացողները 2001 և 2003 թվականների ծնված պատանի ֆուտբոլիստներն էին:

Առաջնությունը տևեց ընթացիկ տարվա մարտ ամսից մինչև նոյեմբեր ամիսը: Տարածաշրջանային ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ հաջորդ տարի ծրագրվում է կազմակերպել նաև ֆուտբոլի առաջնություն ավելի կրտսեր տարիքային խմբի երեխաների մասնակցությամբ:

Более подробно нам сообщил Президент региональной Федерации футбола Гела Маинсурадзе.