Ձեզ ակնոց է հարկավոր Վրաստանի իրական քարտեզը տեսնելու համար. Սաակաշվիլին՝ ռուս պատգամավորին

Ձեզ ակնոց է հարկավոր Վրաստանի իրական քարտեզը տեսնելու համար. Սաակաշվիլին՝ ռուս պատգամավորին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ակնոց է առաջարկել ռուս պատգամավորին «Վրաստանի իրական քարտեզը տեսնելու» համար։ Այս մասին Վրաստանի նախագահն ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում ելույթի ժամանակ՝ պատասխանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելի՝ վրաց-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հարցին, հայտնում է Грузия Online-ը։«Ի՞նչ ասել է Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններ։ Ձեր աչքի առաջ մի քարտեզ է, իմ՝ մեկ այլ։ Ձեզ ակնոց է հարկավոր Վրաստանի իրական քարտեզը տեսնելու համար»,- ասել է նա։
«Վրաստանի և ոչ մի բնակիչ երբեք չի տա ձեզ Վրաստանի տարածքի մի մասը»,- հավելել է Սաակաշվիլին՝ հավանաբար նկատի ունենալով Հարավային Օսիան ու Աբխազիան։tert.am



Opinion, pooling and voting