Վրացական խոշոր դեղագործական ընկերությունները իրենց դեղատնային ցանցերից դադարեցրել են Lactalis-ի արտադրության մանկական սննդի, մասնավորպես Celia-ի կաթի փոշու իրացումը:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են PSP և AVERSI դեղատնային ցանցերի ղեկավարները, ֆրանսիական բրենդի ապրանքում սալմոնելա մանրէի առկայության մասին տեղեկացել են այսօր և նշված ապրանքը տեղափոխել են պահեստներ: Նրանք սպասում են արտադրողի նամակին, պարունակում է, թե՞ ոչ նրանց խանութներում առկա Celia կաթի փոշին սալմոնելա:
Ֆրանսիական Lactalis ընկերությունը մանկական սննդի ապրանքը հետ կներկրի: Դրա պատճառ է դարձել մի քանի երկրում սալմոնելա մանրէի տարածումը:
Lactalis-ը սպառողներին կոչ է անում, չօգտագործել Celia, Picot և Milumel մանկական սնունդները: