Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի լավագույն փլեյմեյքերների միջազգային վարկանիշում երեք միավորով զբաղեցրել է 16-17-րդ հորիզոնականը:
Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմած վարկանիշի առաջին հորիզոնականում է «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսին, իսկ վերջին հորիզոնականում՝ «Մանչեսթր Սիթի»-ի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան և Դավիդ Սիլվան: