«էներգո-Պրո-Ջորջիա» ընկերությունը տեղեկատվություն է տարածել առ այն, որ ընկերությունը էլեկտրաէներգիան ձեռք է բերում թանկացած գներով և այդ պատճառով առաջիկայում հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում:
Ընկերության հանրային կապերի պատասխանատու Ավթանդիլ Դվալիշվիլիի խոսքով` սակագնի թանկացման պատճառներից մեկը լարիի արժեզրկումն է:
Նոր ռադիոն էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման մասին հարցում է անցկացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների շրջանում: Բնակիչներից շատերը լսելով հերթական թանկացման մասին զարմանքով նշեցին, թե ինչու երբև գների իջեցում տեղի չի ունենում, մշտապես գնաճ է նկատվում տարբեր ապրանքների և ծառայությունների համար: Բնակիչները մտահոգություն հայտնեցին նաև 2018 թ. բարձրլեռնային շրջանների բնակիչների համար սահմանված էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հնարավոր չեղարկման մասին:
Սակայն, ըստ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի նախագահ Իրինա Միլորավայի վերջին հայտարարության, ընթացիկ էլեկտրաէներգիայի սակագինը հաշվարկվում է 2 լարի 50 թեթրիով, ըստ նրա սակագնի վրա դրույքաչափի զգալի ազդեցություն չի ակնկալվում եւ լարիի շուկայական փոխարժեքի պատճառով սպառողական սակագներում փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղաժամ է:
Մանրամասները լսեք նյութում.