2017 թվականը հաջողակ տարի էր մեր պատանի շախմատիստների համար

2017 թվականը հաջողակ տարի էր մեր պատանի շախմատիստների համար

Մարզական դպրոցի շախմատի խմբակի սաները 2017թ. մասնակցել են հանրապետական մակարդակի 3, միջազգային 2 և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային մակարդակի 5 և շրջանային 2 մրցաշարարերի:

Եթե նախկինում մեր պատանի շախմատիստների համար հանրապետական մակարդակի մրցաշարերում անհասանելի էր միավորների 50 տոկոսանոց շեմը, ապա այժմ նրանք գերազանցել են այդ մակարդակը: Շախմատի խմբակի սան 15-ամյա Դավիթ Սահակյանի Վրաստանի շախմատի մեծահասակների առաջնության առաջին լիգայի կիսաեզրափակչում չբավարարեց ընդամենը կես միավոր, որպեսզի նա հայտնվեր եզրափակիչ փուլում: Նա հնարավոր 9 միավորից հավաքեց 5 ու կես միավոր: Իսկ Ժորա Վարդանյանին չբավարարեց մեկ միավոր եզրափակչում հայտնվելու համար:

Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցում շախմատի խմբակը ստեղծվել է ութ տարի առաջ: Այժմ խմբակում սովորում են 8-15 տարեկան 25 պատանիներ: Այս ութ տարիների ընթացքում երեխաները ձեռք են բերել բազմաթիվ մեդալներ` գրավելով տարբեր մրցանակային տեղեր: Վերջին մեկ տարում ամենաշատը առաջին տեղեր գրավել են Դավիթ Սահակյանն ու Ժորա Վարդանյանը:

Մարզիչ Յուրա Կույումչյանի խոսքով 2017 թվականը բավականին հաջողակ տարի էր մեր պատանի շախամաըիստների համար:

Մանրամասները լսեք Յուրա Կույումչյանի հետ մեր զրույցում.



Opinion, pooling and voting